Հարգելի Արթուր Մեսչյան։ Բաց նամակս ուղղված է Ձեզ։Իմ նախաձեռնությանը պաշտպանեցին մոտավորապես 1000 մարդ, ովքեր սիրում և երկրպագում են Ձեզ, կամ ուղղակի լսում և վայելում են Ձեր երգերը։ Հիմա ես գրում եմ իմ անունից, բայց հուսով եմ, որ հազարավոր մարդիկ համամիտ կլինեն ինձ հետ։
Արդեն հոգնել ենք համակարգչով, համացանցով, հեռախոսներով լսել Ձեր երգերը։ Մենք կենդանություն ենք ցանկանում այդ երգերի մեջ։ Ձեր երգերը պայքարի մղող, կյանք տվող երգեր են, բայց արդեն այնքան ենք լսել էկրաններից այն կողմ, որ կյանք տվող երգերին նոր շունչ է հարկավոր։
Մենք ցանկանում ենք ներկա գնվել Ձեր մենահամերգին, որտեղ մենք կլսենք այնպիսի երգեր ինչպիսին են «Ահա և Վերջ»-ը, «Օրեր»-ը, «Որովհետև սիրել եմ ես»-ը, «Զարմանում եմ»-ը և այլ անզուգական երգեր։ Ցանկանում ենք, լսելով Ձեզ, մեր ականջների մեջ միշտ լինի Ձեր կենդանի ձայնը, և կարողանանք էկրաններից այս կողմ Ձեր երգերը լսելիս զգանք կյանքի նոր շունչը։
Դուք գերել եք մեզ, Ձեր երգերով, և չեք կարող մերժել մեր խնդրանքը։
Կարդացեք նաև
Հ․Գ․ Շնորհակալ եմ Աննա Մարգարյանին այս նախաձեռնությանը բավականին օգնելու համար։