Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Առաքելյան. «Գերադասում եմ զբաղվել ինձ ավելի հոգեհարազատ գործունեությամբ»

Մարտ 05,2015 19:50

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Aravot.am-ը ռեկտորին խնդրեց պարզաբանել՝ ճի՞շտ է, արդյոք, լուրը եւ եթե այո՝ ո՞րն է պատճառը: Պարոն Առաքելյանը պատասխանեց. «Այո, դիմում ներկայացրել եմ: Լինելով ՀԱՕԿ-ի փոխնախագահ՝ ես ԲՀԿ եկել էի պարոն Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն ակտիվ քաղաքականության մեջ չեմ եղել, այլ զբաղվել եմ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խնդիրներով: Հիմա, երբ պարոն Ծառուկյանը որոշել է վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները, ավելի նպատակահարմար եմ համարում զբաղվել ինձ ավելի հոգեհարազատ գործերով՝ գիտությամբ, ինստիտուտի հոգսերով, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խնդիրներով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sport.slaq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031