Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի կատակ-խնդրանքը՝ ԲՀԿ-ն լքած Սամվել Բալասանյանին

Մարտ 05,2015 19:46

Լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանը Սամվել Բալասանյանի՝ ԲՀԿ-ի շարքերից դուրս գալը համարում է գյումրեցիների համար շատ սպասելի, մի բան էլ ուշացած քայլ:

«Կային մարդիկ, որոնք շատ շուտ գրեցին իրենց դիմումները, կարծում եմ Բալասանյանը՝ որպես կուսակցություն փոխելու սովոր անձ, նրանց ֆոնի վրա մի բան էլ ուշացրեց իր հրաժարականը: Իհարկե, գործը չհասավ նրան, որ որեւէ մեկը Բաղրամյան 26-ից զանգեր ու ասեր՝ էս ի՞նչ բան է, ինչի՞ դուրս չես գալիս… Եթե մարդը կուսակցություն մտած լիներ գաղափարի համար, անհասկանալի կլիներ նրա քայլը, կմածեինք ինչո՞ւ է դուրս գալիս, բայց եթե մտնում է որեւէ շահ ստանալու, թիկունք ունենալու , ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար, հասկանալի է, որ Սամվել Բալասանյանը դուրս պիտի գար քաղաքականությունից ՝անկախ նրանից ինքը ապաքաղաքական կառո՞ւյց է ղեկավարում, թե ՝ոչ…Հարցը ունի մեկ այլ կողմ, եթե կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի շուրջ է ստեղծվել, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ նրա փողերի հիման վրա է ստեղծվել, եւ եթե դուրս է գալիս կուսակցության ղեկավարը, մյուսներն արդեն ենթադրում են, որ այլեւս այդ կառույցը իրենից բան չի ներկայացնելու…Հանրապետության խոշոր քաղաքի ղեկավարը իրեն պիտի ապահովագրի՝ հատկապես լավ իմանալով հանրապետության նախագահի վերաբերմունքը նման հարցերում»:

Լրագրող-հրապարակախոսը Գյումրու քաղաքապետին նաեւ խնդրեց.« Խնդրում եմ պարոն Բալասանյան, անդամակցեք ՀՀԿ-ին, որովհետեւ քանի կուսակցություն դուք մտել եք, դրանք դարձել են ընդդիմադիր, գուցե մտնենք «Հանրապետական» կուսակցություն, սա էլ ձեր ոտքից քանդվի ու քայքայվի, գոնե այսպես ազատվենք այդ կուսակցությունից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարիբեկ says:

    ուր է իմ մեկնաբանությունը, անկախ, ազատ , խոսքի ազատությունը առանց վիրավորանքի հարգող Առավոտ?

  2. Սարիբեկ says:

    ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՆՇԵԼ ՈՐՆ Է ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ? էՆՏԵՂ ՈՉ ՄԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԿԱ, ՈՒՂՂԱԿԻ ՁԵԶ ՀԱՐՄԱՐ ՉԷ, ԷԼԻ բալասանյանի պաշտպանությունն եք ստանձնել?, ամոթ ձեզ, փաստերը ձեզի համար վիրավորանք են? ձևեր եք թափում, վախենում եք ժողովրդի կարծիքից

    • Ոչ մի պարտավորություն չունենք ձեր վիրավորանքները երկրորդելու: Նվազագույնը՝ կարող ենք հիշատակել «անամոթ» բառը: Բարի եղեք հարգել մեր հրապարակման կանոնները եւ մեկնաբանություններ անել առանց վիրավորանքների: Այլապես ոչ մի պարագայում դրանք չեն հրապարակվի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031