Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակով:
APA գործակալության մոսկովյան թղթակցի հաղորդմամբ, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Դիվանագետը նշել է, որ վերջերս շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը անընդհատ խախտվում է: Լուկաշևիչը կողմերին կոչ է արել զերծ մնալ բոլոր քայլերից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել․ – «Մենք հորդորում ենք կողմերին հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում