Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվացի նախարարին տարել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ

Մարտ 05,2015 19:28

Այսօր ՀՀ եւ Լիտվայի հանրապետության արդարադատության նախարարները ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Մինչ այս հուշագրի ստորագրումը լրագրողների «աչքից հեռու», փակ դռների ետեւում երկու երկրների նախարարներն ու այլ պաշտոնյանները մոտ կես ժամ ինչ-որ հարցեր էին քննարկում, իսկ լրագրողներն էլ միջանցքում սպասում էին, մինչ զրուցեն վերջացնեն, որից հետո էլ հարցեր ուղղեն նախարարներին:

IMG_7560

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ քննարկել են 2 երկրների դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցերը, այդ թվում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվողները:  Լիտվացի գործընկերոջը Հովհաննես Մանուկյանը նաեւ ցուցադրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկը եւ ինչպես նախարարն ասաց, լիտվացի նախարարն իր աչքով տեսել եւ ուսումնասիրել է այդ նոր հիմնարկի աշխատանքներն ու ընթացիկ շինարարական վիճակը, որն այս տարվա վերջ կավարտվի:

Aravot.am-ի հարցին` վերջերս ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որոշ մասնագետներ համարում են անիմաստ, այն շոշափելի արդյունք չի տա, քանի որ այն ընդամենը խորհրդատվական կառույց է, պատժիչ մեխանիզմներ չունի: Այս առնչությամբ պարոն նախարարն ասաց. «Որոշ մասնագետների ասածը մասամբ ճիշտ է, մասամբ` ոչ: Այո այդ մարմինը կոնսուլտատիվ մարմին է, խորհրդատվական բնույթի, չունի գործադիր ֆունկցիաներ: Դա մարմին է, որ քաղաքականությունը պետք է մշակի: Ինչ վերաբերում է շոշափելի արդյունքներ չտալուն, ապա թույլ տվեք չհամաձայնվել. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեմպ կտանք այդ աշխատանքներին, եւ ինչ խնդիրներ կդնենք, դրանից ելնելով կախված կլինի, թե մենք ինչ արդյունք կունենանք այդ ոլորտում: Եթե չունենանք դրական արդյունք, նշանակում է` լավ չենք աշխատել, հանրության առաջ պատասխանատվություն ունենք»:

Մանրամասն` տեսանյութում 

Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որոշ մասնագետներ համարում են ընդամենը գրանտ ստանալու միջոց:

Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսն էլ կիսվելով իրենց երկրում կոռուպցիայի դեմ պայքարի փորձով, ասաց, որ ինքը ղեկավարում է կոռուպցիայի դեմ պայքարի միջգերատեսչական կոմիտեն,  ունեն հետաքննության հատուկ ծառայություն` կոռուպցիոն դեպքերով, այդ կոմիտեի մեջ ներգրավված են բոլոր գերատեսչությունները:

«Կոռուպցիոն խնդիրները կարող են լուծվել պետական մակարդակով, երբ պետական մարմինները, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար եւ ընդունում են համապատասխան որոշումներ: Վերջին 3 տարում բավականին լավացել է իրավիճակը, քանի որ կոռուցիայի դեմ պայքարը դարձել է համակարգային: Հիմնականում բախվել ենք մանր կոռուպցիայի ոստիկանության եւ առողջապահության ոլորտներում: Ձեռնարկած միջոցները ցույց են տալիս, որ  այս վատ ավանդույթների հետ կարելի է պայքարել. առաջին հերթին օրենքները պետք է կատարելագործել»:

Լիտվայի արդարադատության նախարարը նաեւ նշեց, որ այդ պայքարում  կարեւոր է նաեւ մարդու իրավունքների տեղեկացվածությունն ու համակարգերի էլեկտրոնայնացումը, այսինքն` ավելի շատ լինի քաղաքացի-պաշտոնյա վիրտուալ շփումը, քանի որ, ինչպես ասաց Բեռնատոնիսը` «համակարգիչները կաշառք չեն վերցնում»:

Մանրամասն` տեսանյութում 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031