Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Մարտ 05,2015 18:52

Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի և «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության միջոցառումների շարքը սկսվեց Եռաբլուր պանթեոնում, ուր Սպարապետին հարգանքի տուրք մատուցելու էր  եկել բարձրաստիճան սպայակազմը՝ ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին անհայտ կորածների հուշահամալիրին: Այնուհետև ներկաները Սեյրան Օհանյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին և խոնարհվեցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարին:

MHM93802-copy

Այնուհետև մարզահամերգային համալիրի հրապարակում տեղի ունեցավ «Պատանի երկրապահ» կամավորականների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ։ Երևանից և բոլոր մարզերից հավաքված հազարավոր պատանի երկրապահներ ծնկի իջած երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորը և պատվով շարունակել Սպարապետի գործը։ Պատանիներին իր օրհնության խոսքն ասաց ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ, հայր Մովսեսը, նշելով, որ այս օրը ինքնաճանաչողության օր է՝ միտված ծանոթանալու մեր ազգի հերոսներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի անցած ուղուն և վերաիմաստավորելու մեր ներկան։ Հավաքվածներին ողջունեց նաև երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, շնորհավորելով պատանի երկրապահներին, ընդգծեց, որ այս տարին բացառիկ է այն առումով, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է պատանի երկրապահների օրհնության օր և Էջմիածնի Մայր տաճարում ու առաջնորդանիստ եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ։ Մանվել Գրիգորյանը խոսեց նաև Վազգեն Սարգսյանի՝ ազատագրական պայքարում մեծ ներդրման մասին և ներկաների ու իր անունից շնորհավորեց Սպարապետի ծննդյան տարեդարձը։ Օրվա խորհրդի ու կարևորության մասին խոսեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պատանիներին շնորհավորելով երդման կապակցությամբ՝ նախարարը նշեց, որ Վազգեն Սարգսյանի երազած երկիրն այսօր զարգացում է ապրում, և պատանի երկրապահները լինելու են հզոր հայրենիքի կառուցման հիմնասյուները։ Միջոցառման ավարտին պատանի երկրապահները ներկայացան ցուցադրական ելույթներով, որին հաջորդեց հանդիսավոր քայլերթը։

Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի միջոցառումների շարքը ամփոփվեց ՊՆ վարչական համալիրում Արայիկ Մանուկյանի  «Վազգենը…» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև սպարապետի մտերիմներն ու հարազատները:

Ցուցադրության ավարտին նախարար Սեյրան Օհանյանը վերհիշեց առանձին դրվագներ իր և Վազգեն Սարգսյանի հանդիպումներից, արժևորեց նրա դերը ազգային բանակի կազմավորման և ձևավորման, ինչպես նաև սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում:

 ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031