«Որեւէ նոր պաշտոն ստեղծելու մասին հայտարարություն չի եղել: Կա կուսակցության կանոնադրություն, որտեղ հստակ նշված է կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ եւ կուսակցության նախագահ պաշտոնները: Մինչ այժմ այդ պաշտոնները զբաղեցրել է Գագիկ Ծառուկյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով էլեկտրոնային կայքերում հայտնված տեղեկություններին, թե ԲՀԿ-ում նոր պաշտոն է ստեղծվելու՝ կուսակցության քաղխորհրդի նախագահ, որը զբաղեցնելու է Աբրահամ Մանուկյանը:
«Թե համագումարում, թե համագումարին հետեւած ճեպազրույցում ես հայտարարել եմ, որ առաջիկա համագումարում մենք կտարանջատենք այդ երկու պաշտոնները: Քանի որ կուսակցության ներսում արդեն կար համաձայնություն՝ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի՝ Վարդան Վարդանյանի, թեկնածության շուրջ, համագումարում կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալ ընտրված Վարդան Վարդանյանին ես խնդրեցի դե ֆակտո ստանձնել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնը: Հաջորդ համագումարում, մենք, դե յուրե կամրագրենք Վարդան Վարդանյանի կարգավիճակն այդ պաշտոնում»,- հավելեց տիկին Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա ճիշտ որոշում է՝ ԲՀԿ-ում իրական հակակշիռներ ստեղծելու առումով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ենք և…սպասում ….