Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Եթե Վազգեն Սարգսյանը լիներ, ես ուղղակի ստվերում կգայի, կգնայի»

Մարտ 05,2015 18:42

«Սպարապետը այս սահմանային լարվածության պայմաններում սահմաններին կլիներ: Սպարապետը վերջում որոշեց ամբողջ հասակով մտնել քաղաքականություն՝ տնտեսական խնդիրները լուծելու, բանակն ապահովելու, նաեւ վերջին իր մեկ-երկու այցելություններն ամբողջությամբ ուղղված էին հիմնահարցի լուծմանը, խաղաղության հաստատմանը»,- ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը եկել էր Եռաբլուր՝ Սպարապետի ծննդյան 56-ամյակը շնորհավորելու:

Նրա խոսքերով՝ «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ է: Այդ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում  զոհեր են լինում, ինչը շատ տխուր  է, շատ ցավալի է, բայց դա փաստ է: Դրա համար մեկ խնդիրը քաղաքական գործիչներինն է: Բանակն իրենից ինչ հասնում է, անում է: Փառք ու պատիվ մեր բանակին,  սահմանին կանգնած մեր տղաներին՝ շարքային զինվորից մինչեւ պաշտպանության նախարար: Երեւի միակ կայացած ու իր ֆունկցիաները կատարող կառույցն է»:

Հարցին՝ ի՞նչ կփոխվեր, եթե լիներ Վազգեն Սարգսյանը, նա պատասխանեց. «Եթե Վազգեն Սարգսյանը լիներ, ես այստեղ քաղաքական հարցերի չէի պատասխանի եւ հարցազրույց չէի տա, ուղղակի ստվերում կգայի, կգնայի»:

Գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է: Արամ Սարգսյանն ի պատասխան այս հայտարարության՝ ասաց. «Ես Վազգենի ծննդյան օրը չեմ ուզում խոսել Վազգենի մահվան օրվա թեմայի շուրջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031