Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն անվերադարձ կորցրել է Ուկրաինան». Ալեքսանդր Իսկանդարյան

Մարտ 05,2015 18:34

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, Ռուսաստանն անվերադարձ կորցրել է Ուկրաինան:

«Ցանկանալով ձեռք բերել մի մասը, Ռուսաստանն այն կորցրեց ամբողջությամբ: Ուկրաինան երբեք պրոռուսական չի դառնա ու առանց Դոնեցկի, Լուգանսկի, եւ Ղրիմի Ուկրաինան շարունակում է մնալ Ուկրաինա ու այլեւս երբեք Ուկրաինայի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նախկինի պես չի լինի»,- այսօր Կովկաս ինստիտուտում ուկրաինական ճգնաժամի թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, Ուկրաինայում սկսված պատերազմը գուցե պատերազմ է Արեւմուտքի ու Ռուսաստանի կամ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ, բայց ինչպես էլ անվանես այդ պատերազմը, էությունը նույնն է մնում. Ըստ նրա, Պատերազմը մնում է պատերազմ եւ այն ներառում է նաեւ տեղեկատվական պատերազմը, որում փորձում են ազդել մարդկանց տրամադրվածությունների վրա՝ մանիպուլյացիաների միջոցով.

«Անընդհատ լսում եմ մեղադրանքներ Պուտինի հասցեին, թե ինչ կատարվում է Ուկրաինայում մեղավոր է Պուտինը: Բայց եկեք իրական գնահատականներ տանք: Պուտինը մեծ աջակցություն է  վայելում Ռուսաստանում, իսկ ուկրաինական ճգնաժամի պարագայում մարդիկ ավելի շատ են համախմբվում իշխանության շուրջ, քան նախկինում: Ռուսաստանում շատ են մարդիկ, որոնք  նախկին խորհրդային պետությունների հանդեպ Պուտինի քաղաքականությունն են պաշտպանում: Թե ռուս երիտասարդները, թե ավագ սերնդի ներկայացուցիչները մի տեսակ նոստալգիա ունեն նախկին խորհրդային պետությունների նկատմամբ: Հատկանշական է, որ այստեղ անձի խնդիր չէ, այլ քաղաքականության: Այս պարագայում, եթե Պուտինին մի ուրի մեկը փոխարինի, ռուս ժողովրդի վերաբերմունքը չի փոխվի»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031