Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «ԲՀԿ-ն դեռ պիտի ընդդիմադիր դաշտում իրեն տեղը գրավի, հետո մեր մրցակիցը դառնա»

Մարտ 05,2015 18:17

«Մրցակցության ընթացքում պարզ կլինի, թե ով ինչ տեղ կզբաղեցնի: Կոնկրետ խոսքը վերաբերում է ընդդիմադիրներին»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում ՀՀԿ-ԲՀԿ պայքարը այն բանից հետո, երբ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն արդեն ընդդիմություն է, այսպես պատասխանեց ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը:

Պարոն Դավթյանը, անդրադառնալով մեր հարցին, նկատեց. «Ինձ թվում է, որ ԲՀԿ-ին լուրջ կշիռ եք հաղորդում՝ ներկայացնելով որպես մեր մրցակից կուսակցություն»: Արտակ Դավթյանը կարծում է, որ ԲՀԿ-ն դեռ պետք է մրցակցի ընդդիմադր դաշտում, իրեն ցույց տա, հետո խոսենք ՀՀԿ-ի հետ մրցակցության մասին. «Նախ թող իրենց ընդդիմադիր դաշտում ցույց տան ոչ թե այլընտրանք, այլ իրականում ընդդիմադիր, դրանից հետո պարզ կլինի, թե արդյոք այդքան կշիռ ունեն, որ համարվեն որպես ՀՀԿ-ի թիվ մեկ մրցակից»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԲՀԿ-ն դեռ ԱԺ-ում էլ պետք  է հայտարարի իր՝ ընդդիմադիր լինելու մասին: Մեր հարցին՝ ԲՀԿ-ն այսուհետ ավելի վտանգավոր չի՞ դառնա, պարոն Դավթյանը պատասխանեց. «Հիմա նոր իրողություններ են, կապրենք կտեսնենք, թե այս իրողություններն ինչպիսի ընթացք կունենան գործընթացների վրա առաջիկա մի քանի ամիսներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031