Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքում ուկրաինական ճգնաժամի լուծում դեռ չեն տեսնում

Մարտ 05,2015 18:06

«Արեւմուտքի համար ամենակարեւորն այն է, թե ով է սկսել ուկրաինական ճգնաժամը, ով որ սկսել է նա էլ մեղավոր է»,- այսօր Կովկաս ինստիտուտում  ուկրաինական ճգնաժամի մասին քննարկմանն ասաց լրագրող, «Բի-Բի-Սի»-ի պրոդյուսեր Մարկ Գրիգորյանը:

Նա, հղում անելով արեւմտյան վերլուծական հոդվածներին, ասաց, որ Ուկրաինայում հակամարտությունը սկսվեց , երբ Յանուկովիչը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը. «Մայդանում ժողովուրդը Ռուսաստանի դեմ դուրս չէր եկել, նրանք Յանուկովիչի դեմ էին,որը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, նրանք դեմ էին Ուկրաինայում ստեղծված վիճակին՝ կոռուպցիա, մարդու իրավունքների ոտնահարում եւ ձգտում էին եվրոպական արժեքներին: Ցուցարարները դեմ էին Յանուկովիչին, հետեւաբար սկզբնական փուլում մեղավորը հակամարտության հենց Յանուկովիչն է»:

Նրա խոսքով, Արեւմուտքում բոլորը գիտեն, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանը կայսրություն չէ, ու նույն վերլուծաբանները, որոնք ուկրաինական հակամարտության համար մեղադրում էին Յանուկովիչին,  Մայդանի զոհերի համար էլ են մեղադրանքների սլաքն ուղղում ուկրաինական  իշխանություններին, որոնք պրոռուսական էին: Նրա խոսքով, ուկրաինական ճգնաժամը խորացավ, երբ Ռուսաստանը միջամտեց Ղրիմի հանրաքվեին ու պատերազմի մասնակցությամբ ռուսական կողմն ավելի մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա՝ ճգնաժամը խորացնելու առումով:

Լրագրողի խոսքով, Արեւմուտքում հոռետեսական տրամադրություններ են ուկրաինական հակամարտության լուծման հարցում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031