ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:
Բուք է Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում:
Ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը երկկողմանի բացվել է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն