Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են նաև ՏԿԱԻՆ-ի շրջանակներում

Մարտ 05,2015 17:49

Մարտի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը  հանդիպեց Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսիի և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավունքի վարչության պետ Դարիուս Ժիլիսկի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Սա հյուրերի առաջին այցն էր ՀՀ ՏԿԱԻՆ և կրում էր ճանաչողական բնույթ: Հյուրերն այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացան Կառավարության սերվերային կենտրոնին:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունից ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախարարության ընդհանուր կառուցվածքն ու գործունեությունը ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ՝ տարածքային կառավարման ոլորտում: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնավորապես պատմեց «911» ծառայության մասին՝ նշելով, որ ներկայումս անգամ ամենահասարակ առօրեական արտակարգ իրավիճակներում՝ ինչպիսին են դռան փակվելը կամ մեքենաների արգելափակումը, քաղաքացիները դիմում են «911» ծառայությանը, քանի որ փրկարարների հանդեպ վստահության մակարդակը բավականին բարձր է: Վ. Տերտերյանը նշեց նաև մարզերում «911» ծառայության ներդրման ծրագրի մասին, ինչի շնորհիվ մարզերի բնակիչների զանգերն այլևս չեն հասնի մայրաքաղաք և այնտեղից նորից վերահասցեավորվեն մարզեր: Անդրադառնալով տարածքային կառավարման ոլորտին՝ Վ. Տերտերյանը նշեց, որ Հայաստանն ու Լիտվան բավականին երկար ժամանակ համագործակցում են այս ոլորտում, և համայնքների խոշորացման ծրագրի հարցում Լիտվայի փորձը Հայաստանի համար կարող է շատ օգտակար լինել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսին նշեց, որ հայ-լիտվական համագործակցությունը գնալով ավելի ծավալուն և արդյունավետ է դառնում: Նախարարը շեշտեց, որ տպավորված է ՏԿԱԻՆ-ի աշխատանքային բարձր մակարդակով ու արդիականությամբ: Յուոզաս Բեռնատոնիսին հույս հայտնեց, որ հայ-լիտվական համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգծելով, որ լիտվական կողմի համար շատ կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում:

ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը  նախարար Արմեն Երիցյանի անունից հավաստիացրեց, որ ՏԿԱԻՆ-ն իր մասով պատրաստ է ամեն կերպ աջակցել հայ-լիտվական համագործակցության զարգացմանը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031