Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «ԲՀԿ-ն ավելի ընկալելի է դառնում»

Մարտ 05,2015 17:35

«Ես այսօր «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում եմ ընդդիմություն»,-այսօր ԲՀԿ համագումարի իր ելույթում հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ համագումարի ընթացում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունը լքելու, կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոններից հրաժարվելու` իր որոշման մասին:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց`ավելի վտանգավոր չէ՞ ԲՀԿ-ն և նրա հետ պայքարն ավելի բարդ չի՞ լինի, մանավանդ, որ արդեն այլընտրանք չէ, այլ ընդդիմություն, նախագահն է ոչ թե Գագիկ Ծառուկյանը, որին համարում էին, թե իշխանության հետ թելերը չի կտրել, այլ Նաիրա Զոհրաբյանը: Պարոն Սահակյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ավելի ընկալելի է դառնում, քանի որ եթե մի քաղաքական ուժ իրեն այլընտրանք է հայտարարում, բայց ավելի ընդդիմադիր դաշտում է գործում, բուռն քննարկումներ անում, կարծում եմ ինչ- որ բան այնպես չէր: Այս առումով ԲՀԿ-ն ավելի ընկալելի է: Ես որպես ԱԺ-ում պատասխանատվություն ունեցող մարդ` ինձ համար ավելի հեշտ կլինի. արդեն գիտենք, որ մենք խորհրդարանում գործելու ենք գոնե ընդդիմադիր թև ներկայացնող ևս մեկ քաղաքական ուժի հետ` իր բոլոր դրսևորումներով, ինչը ավելի հեշտ ու ընկալելի է»:

Մրցակցության հետ կապված հարցին ՀՀԿ-ականն այսպես պատասխանեց. «Դեռ բոլորը մրցակցում են մեզ հետ: Լավ և ճիշտ մրցակցությունն ավելի հետաքրքիր կլինի և շատ ավելի արդյունավետ մեր ժողովրդի ու պետության համար»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե լքում է ակտիվ քաղաքականությունը, հետաքրքրվեցինք` քաղաքական դաշտը շահե՞ց այս որոշումից, թե՞ տուժեց, մանավանդ, որ ՀՀԿ-ում նրան ներկայացում էին որպես «չարիք», Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Հարգում եմ ցանկացած քաղաքական գործչի որոշում, ինչպես Գագիկ Ծառուկյանինը: Ինչպես ինքն է ասել, դա պետք է դիտարկել որպես անձնական որոշում: Տուժելու կամ շահելու հարցը պետք է քննարկել մեկ այլ հարթության մեջ կամ որոշ ժամանակ անց, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031