Հանրային գերակա շահ ճանաչված Երևանի Տերյան 23 և 25 շենքերի թվով 22 բնակիչներ չեն պատրաստվում զիջել իրենց բնակարանները ոչ մի կառուցապատողի։ Նրանք այսօր երթով գնացել են Ազգային ժողով եւ նամակներ հանձնել պատգամավորներին։
«Ստեղծվում է նախադեպ, որ ինչ-որ մարդիկ կարող են փողոցով գնալ, նայել որևէ շենքի, որն իրենց ախպորը չի ու ասել՝ միգուցե դա չքանդենք և յուրացնենք։ Եվ այդ պատրվակով բացառիկ հանրային շահ են ճանաչում»,- նշում է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ