Քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը, բայց մնալու է քաղաքապետի պաշտոնում:
Աբովյանի քաղաքապետարանը հանդես է եկել հետեւյալ պարզաբանմամբ. «Հաշվի առնելով ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարությունը և կուսակցության վերակազմավորումը` ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցի նախագահ Կարապետ Գուլոյանը դադարեցնում է իր կուսակցական գործունեությունը: Վերջինս կշարունակի բարեխղճորեն կատարել քաղաքապետի իր պարտականությունները»: