Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Խոդիկյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին. «Կյանքում «ձեւեր չէր թափում», նույնը գրականության մեջ էր» (Տեսանյութ)

Մարտ 05,2015 16:36

«Ես համոզված եմ՝ նրա կյանքի ամենակարեւոր փուլերից մեկը եղել է «Գարունում» հայտնվելը»,- մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Հայելի» մամուլի ակումբում գրչակից ընկերոջն էր հիշում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Նա համարում է, որ «Գարունում» հրապարակվել են Վազգեն Սարգսյանի լավագույն հրապարակախոսական գործերը եւ պատմվածքները. «Կյանքում «ձեւեր չէր թափում», նույնը գրականության մեջ էր: Հենց նա սենյակում ծիծաղում էր, երբ ներս էր մտնում, կաթվածահար էր լինում աշխատանքն այնքան ժամանակ, ինչքան նա սենյակում էր»:

Տիկին Խոդիկյանը հիշում է՝ զորահավաքի ընթացքում մի օր փողոցում պատահաբար հանդիպել է Վազգեն Սարգսյանին. «Այնպիսի վիճակում էր, ասում էր՝ բոլորը խոսում են հայրենիքի մասին, բայց երբ որ տեղը գալիս է ամեն մեկը մի տեղ փախչում է, բայց ես անելու եմ, թո՛ղ ինձ (հայհոյանքով) ինչ-որ բան ասեն, որովհետեւ ուրիշն իմ տեղը չի անելու: Այնպիսի վճռականություն ուներ այն էլ այն դեպքում, երբ ոչ մեկը չէր անում»:

Նա մեջբերեց նաեւ Վազգեն Սարգսյանի հետ իր հարցազրույցները. «Ինքը երկու շատ մարդկային խոստովանություն արեց, առաջինը` 1994 թվականին՝ ասաց. «Եկավ մի պահ, երբ հասկացա, որ խոսելու լիմիտս ավարտվել է, դա այն ժամանակն էր, երբ երկրապահական ջոկատներն էինք ստեղծում եւ առավոտյան Գորիսում էի, երեկոյան կարող էի հայտնվել Արարատում: Անտեղ խմբեր են, որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրներն ու ամբիցիաներն ունի, ամեն մեկի հետ պետք է նստես, խոսես: Եկավ պահ, երբ մարդ էի տեսնում, չէի մտածում՝ ծանո՞թ է, անծանո՞թ է, միայն սարսափում էի՝ ես պետք է իր հետ խոսե՞մ»: Երկրորդ խոստովանությունը արդեն վարչապետ եղած ժամանակ էր, ասաց. «Երբ ես այստեղ եկա, չէի պատկերացնում, թե ինչ խնդիրներ կան: Այնքան «հեշտ էր» լինել պաշտպանության նախարար, որովհետեւ մտնում էի կառավարություն, ասում էի՝ բանակին սա է պետք, հիմա բոլորն ինձնից են պահանջում: Եղավ մի ժամանակ, երբ ես գիշերից էի սարսափում, երբ գիշերն էր մոտենում քնաբեր էի ընդունում՝ քնեմ, մի անգամից ընկնեմ այդ անէության գիրկը, արթնանամ ու գնամ գործի, որովհետեւ սարսափում էի՝ գլուխս բարձին դնելուց հետո ես մի րոպե կարող եմ մտածել, թե ինչ խնդիրներ կան»: Ես ուզում եմ Վազգենին այդ պատվանդաններից դուրս՝ մարդ տեսնեք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ. Լևոնյան says:

    Օֆ լավ էլի, չեմ սիրում կեղծ բաներ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031