ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարում Նաիրա Զոհրաբյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: 180 պատվիրակներից միայն Լյովա Խաչատրյանն է ձեռնպահ քվեարկել տիկին Զոհրաբյանի թեկնածությանը: Համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ համագումարում որոշում է կայացվել, որ ԲՀԿ-ն այսուհետ գործելու է ընդդիմադիր դաշտում: Խորհրդարանի առաջիկա քառօրյայում ԱԺ կանոնակարգով սահմանված կերպով ԲՀԿ խմբակցությունն իրեն կհայտարարի ընդդիմություն:
Տիկին Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ այս պահին իրենք դեռեւս պատրաստ չեն շատ հարցերի պատասխաններ տալ, որոնք հուզում են հանրությանն ու լրագրողներին:
Լրագրողներին մասնավորաբար հուզում էր հարցը՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից հեռանալու որոշումը կայացվել է ճնշումների արդյունքում, քանի որ իր խոսքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ պարոն Ծառուկյանը նման որոշում կայացրել է մեկ պատճառով՝ չի ցանկացել հատել այն գիծը, որը պատճառ կդառնա թեկուզ մեկ մարդու թափված արյան:
Ի դեպ, Վահե Հովհաննիսյանը խնդրեց լրագրողներին՝ հարգանքով վերաբերվել պարոն Ծառուկյանի որոշմանը, ասաց, որ համագումարում նրա ելույթը խիստ մարդկային էր:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ