Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցները երկրում տիրող ամենաթողության հետեւանք է։
«Անկախ նրանից, թե աղբյուրը որն է եւ մեղավորը ով է, կա անմեղության կանխավարկած, բայց դա արտացոլանքն է այսօրվա անարդար, ոչ լեգիտիմ իրավիճակի։ Չեմ ուզում մտածել, որ դա արտացոլում է ռուսաստանյան վերջին սպանությունը, բայց վտանգը կա։ Վտանգը կա, որ եթե լուծում չտրվի ժողովրդի պահանջներին եւ իրավունքներին, սա կշարունակվի»,- Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով՝ մենք արդարություն ենք պահանջում։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ