Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատել է Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Բարաք Օբամային Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել չցանկանալու համար:
Ըստ Lenta.ru-ի՝ Էրդողանը հայտարարել է. «Ես մի քանի անգամ բարձրացրել եմ այս հարցը: Նրանք միայն խոսում են իրենց հետաքրքրվածությունների մասին, սակայն ոչ մի արդյունք չկա»:
Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ եթե Վաշինգտոնը եւ Մոսկվան «միայն ցանկանային», խնդիրը կլուծվեր եւ հավելել. «Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը մինչեւ Երեւանը չազատի Ադրբեջանի «գրավյալ տարածքները»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ