«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քիչ առաջ մեկնարկած համագումարը թվում էր, թե արդեն ավարտվել է, քանի որ պատվիրակները կամաց-կամաց լքում էին կուսակցության գրասենյակը:
Այժմ լրագրողները սպասում են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որպեսզի տեղեկատվություն ստանան կարճատեւ համագումարում կատարվածի մասին:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համագումարը դեռ շարունակվում է, Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել, ընտրվել է կուսակցության նոր նախագահ: Քիչ ուշ ԲՀԿ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Սակայն պատվիրակները, այդ թվում նաեւ Վարդան Օսկանյանը, քիչ-քիչ դուրս են գալիս համագումարի դահլիճից:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ