Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը պատասխանում է պատգամավորների մտահոգություններին (Տեսանյութ)

Մարտ 05,2015 15:33

Այսօր Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով որոշ քաղաքական գործիչների մտահոգություններին, թե «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ արտահանման ոլորտում մենաշնորհ կստեղծվի, ասաց, որ այդ պատգամավորները հավատ չունեն, որ այդ փոփոխությամբ մեր երկրում կկայանա մասնագիտացված արտահանող կամ ներմուծող ընկերությունների ինստիտուտը:

Պարոն Ճշմարիտյանի կարծիքով, այդ ինստիտուտը չի կայանում, որովհետեւ, դեռեւս խորհրդային տարիներից մեր արտադրողները սովոր էին ուղիղ կապի մեջ լինել դրսի գործընկերների հետ, սակայն, եթե ներկայումս ուզում են ավելի մեծ շրջանառություն եւ իրացում ունենան, պետք է միջնորդավորված ընկերությունների միջոցով կազմակերպեն իրենց արտահանումը:

Նշենք, որ «Շահութահարկի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է շահութահարկի 20%-ը դարձնել 2 %, սակայն այն ընկերությունների համար, որոնց շրջանառությունն անցնում է 50 միլիարդից: Մասնագետների ներկայացմամբ, այդ չափի շրջանառություն ունեցող ընկերություններ մեր երկրում մեկ կամ երկուսն են:

Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, ընդհանուր առմամբ նախաձեռնությունը դրական է. «Սակայն մեզ մոտ կայացած չէ մասնագիտացված արտահանող կամ ներմուծող ընկերությունների, այսինքն` այն առեւտրային ընկերությունների ինստիտուտը, որը զբաղվում է Հայաստանում արտադրվող ապրանքների առեւտրով, արտահանմամբ, ներկայացմամբ, այսինքն` այդ դիստրիբյուտորական ցանց ասվածը կայացած չէ եւ մեր արտադրողները իրենք են ձգտում ուղղակի կապեր ունենալ»:

Կարեն Ճշմարիտյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031