Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանը պատասխանում է «Հիմնադիր խորհրդարանին»

Մարտ 05,2015 15:11

Հայտարարություն

Ի պատասխան «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության տարածած հաղորդագրության, Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են՝

Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով և որևէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ 2015թ. մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով 2015թ. փետրվարի 25-ին Գյումրու քաղաքապետին է դիմել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը սույն թվականի մարտի 7-ին «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառում անցկացնելու նպատակով, ինչը ընդունվել է ի գիտություն:

Այս մասին մարտի 2-ին պատշաճ կարգով տեղյակ է պահվել «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, քանի որ մարտի 7-ին, ժամը՝ 11-ից 23-ը, Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել նաև «Ժառանգություն» կուսակցությունը:

«Հիմնադիր խորհրդարան»-ին մերժման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ վերջինիս կողմից ներկայացված իրազեկումները երկու դեպքում էլ չէին կարող դառնալ քննարկման առարկա Գյումրու քաղաքապետի կողմից, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի համաձայն՝ « Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30օր առաջ», ինչը ակնհայտորեն խախտված է, քանի որ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից 2015թ. մարտի 7-ի համար իրազեկումները մուտքագրվել են քաղաքապետարան է 2015թ. մարտի 2-ին և 4-ին: Այսպիսով, «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հայտարարությունում նշված միտքը, թե Գյումրու քաղաքապետարանը օրենք է խախտել, փաստացի չի համապատասխանում իրականությանը:

Իրազեկումների վերաբերյալ հարցը չէր կարող քննարկվել օրենքի ակնհայտ խախտումների պատճառով, ուստի այն վերադարձվել է «Հիմնադիր խորհրդարանի» տեղի ներկայացուցչին, ով առձեռն ստացել է իրազեկումը և թողել իր գրավոր համաձայնությունը:

Կատարվածը փաստում է, որ Գյումրու քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ են և համապատասխանում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այսօր՝ մարտի 5-ին, «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Մամիկոն Սարգսյանից ստացվել է հավաստիացում, որ «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հաղորդագրության մեջ «Ժառանգություն» կուսակցության անունից ներկայացված նյութերը չեն համապատասխանում իրականությանը:

Գյումրու քաղաքապետարանից հորդորում են զերծ մնալ անհիմն հայտարարություններից և որակումներից:

 Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսան says:

    Ամոթ, խայտառակություն. Ամոթ որ ունենաս կհրաժարվիս քաղաքապետի պաշտոնից որովհետև երկու տարի աշխատելուց հետո `էլ քաղաքապետ չդարծար, կուսակցություն փոխելով ճակատիտ տեղ չմնաց, Ամոթ քեզ.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031