Լրահոս
Օրվա լրահոսը

 Ալեքսանդր Մարկարով. Առանց Ծառուկյանի ֆինանսավորման՝ ԲՀԿ-ն կարող է վերածվել սովորական կուսակցության

Մարտ 05,2015 14:54

«Նախագահի ելույթն առաջին քայլը չէր, որովհետեւ մինչեւ այդ եղել են իրադարձություններ, երբ ԲՀԿ-ն փորձում էր փոփոխության ենթարկել սեփական կշիռը»,- մարտի 5-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ելույթը կատարված քայլերի արձագանք էր: Նա համարում է, որ ցանկությունը՝ հանդես գալ որպես այլ կշիռ ունեցող քաղաքական ուժ, միշտ պետք է հիմնավորված լինի. «Ներկայացված հիմնավորումը ժամանակի ստուգում չի անցել եւ համապատասխանորեն կար երկու սցենար՝ արդյոք ԲՀԿ-ն պատրաստ է եղել գնալ մինչեւ վերջ՝ փոխելով սեփական դիրքորոշումը քաղաքական դաշտում, եւ եթե պատրաստ էր, ի՞նչ քայլերի կդիմեր, եւ եթե պատրաստ չէր մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ»:

Քաղաքագետի խոսքերով՝ տեսականորեն սպասվում էր, որ ԲՀԿ կուսակցության անդամները կլքեն կուսակցությունը: Հարցին, թե արդյոք դա առնետավա՞զք չէր, նա պատասխանեց. «Ուզում եք, անվանեք առնետավազք, դա ձեր խնդիրն է, ես համարում եմ, որ մարդիկ կայացնում են իրենց համար ռացիոնալ որոշում, այսինքն՝ այն որոշումը, որն իրենց կարծիքով բխում է իրենց շահերից»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին՝ Ալեքսանդր Մարկարովն ասաց, որ կարելի է ենթադրել, որ ակտիվ քաղաքական դաշտից նա դուրս է գալու, սակայն հարց է մնում, թե ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է ստանալ այն ֆինանսական օժանդակությունը, որն մինչեւ այդ ստանում էր Ծառուկյանի ռեսուրսներից, թե՞՝ ոչ. «Եթե շարունակելու է ստանալ, ապա կուսակցությանը որոշ իմաստով հնարավորություն կտրվի մնալ քաղաքական ասպարեզում, բայց միանշանակորեն շատ ավելի փոքր ծավալով ներգրավվածություն է ունենալու, այդ թվում՝ նաեւ ԱԺ-ում եւ փոքր ազդեցություն է ունենալու քաղաքական գործընթացների վրա: Եթե ֆինանսական մասը դուրս է գալիս, ապա ԲՀԿ-ն կարող է վերածվել սովորական կուսակցության, քանի որ միայն մարդկային ռեսուրսը բավարար չէ, որ կուսակցությունը կարողանա իրականացնել իր գործառույթները, որոնք իրականացվում են քաղաքական դաշտում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031