Ս. թ. մարտի 6-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ): Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մարտի 15-ը:
Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված ստեղծագործությունները կնվիրաբերվեն նորաբաց Կոմիտաս թանգարան-ինստիտուտին:
ՀՀ մշակույթի նախարարություն