Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենն այնքան շատ եկավ-գնաց, որ վերջնականապես մնաց Եռաբլուրում». Արմեն Սարգսյան (Տեսանյութ) 

Մարտ 05,2015 14:33

Aravot.am-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, ՊՆ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս էին անցնում Վազգեն Սարգսյանի ծնունդները, ինչպե՞ս էր նա նշում այդ օրը:

Արմեն Սարգսյանը պատասխանեց.« Ինքը չէր սիրում իր ծնունդը նշել.: Ընկերական շրջապատում լավագույն դեպքում իր ծնունդի օրը առաջին բանը, որ նա անում էր, գալիս էր Եռաբլուր: Գալիս էր այստեղ՝ իր զորքի, ընկերների հետ: Իսկ առհասարակ չէր սիրում ծնունդ անել»:

Մեր հարցին՝ քեֆ-ուրախություն այդ օրը չէ՞ր կազմակերպում, չէ՞ր սիրում՝ նա պատասխանեց. «Չէ, ընկերներով կարող է համոզեին, Եռաբլուրից հետո մի տեղ նստեր, ասեին, խոսեին, ուրախանային, խմեին, երեկոյան գար ծնողներին տեսնելու ու երեխեքին սիրելու՝ այդ պատրվակով: Թե չէ ծնունդները չէր առանձնացնում, իր համար միեւնույն էր: Իր ծնունդին, Նոր տարին ինքը առաջին հերթին գալիս էր Եռաբլուր: Էնքան շատ եկավ-գնաց, որ վերջնականապես մնաց Եռաբլուրում»:

Արմեն Սարգսյանն ասաց, որ իր հոգին հանգիստ է, որ եղբայրը Եռաբլուրում է, ոչ թե Արարատում կամ պանթեոնում. «Երբ Վազգենն արդեն չկար, առաջարկություն եղավ, որ Վազգենին տանեն պանթեոն, մենք պնդեցինք՝ անձամբ ես ու մայրս, որ ոչ: Պանթեոնում շատ հարգարժան մարդիկ կան, բայց շնորհակալ ենք առաջարկի համար: Այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր առաջարկել պանթեոն տանել, բայց մենք պնդեցինք, որ ավելի լավ է այստեղ իր ընկերների, զինվորների, զորքի կողքին: Այնպես որ, շնորհավորում եմ ձեզ եւ բոլորիս՝ Սպարապետի ծննդյան կապակցությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031