Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Վլադիմիր Կրամնիկը, այդ երկրի հավաքականին չի օգնի ապրիլին Հայաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությունում, քանի որ նույն ժամանակահատվածում մասնակցելու է Ադրբեջանում կայանալիք Վուղար Հաշիմովի հուշամրցաշարին:
Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին հայտարարել է, թե իրենք չեն ցանկանում փոխել շախմատիստի պլանները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess24.com-ի