Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը արյուն թափելով վտանգում են հրադադարի ռեժիմը. Guardian

Մարտ 05,2015 14:05

«Տեղացիները թեթեւացած հոգոց են հանում, երբ Ադրբեջանի հետ սահմանի մոտ գտնվող Մովսես գյուղը անհայտանում է Քարդաշ լեռան մշուշի հետեւում, որտեղ տեղակայված են ադրբեջանական դիպուկահարները»,- այս մասին Մովսես գյուղ այցելությունից հետո գրում է բրիտանական «The Guardian»-ը:

Մովսես գյուղի բնակիչ, Խանում անունով մի հայ տարեց կին պարբերականի թղթակցին ասել է, որ մշուշն է իրենց խնդիրները լուծում: «Երբ տեսանելիությունը զրո է, մենք գիտենք, որ ադրբեջանցիները չեն կրակի»:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի արյունոտ հակամարտությունը պաշտոնապես սառեցվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ: Իրականում պատերազմը երբեւիցե չի դադարել հայ եւ ադրբեջանցի գյուղացիների համար, որոնք ապրում են սահմանամերձ գոտիներում:

Պարբերականը փաստում է, որ հրադադարի խախտումների արդյունքում անցած տարի երկու կողմից, ընդհանուր առմամբ 70 հոգի է զոհվել եւ գոնե նրանց համար, ովքեր ապրում են սահմանամերձ գոտում, պատերազմը արդեն վերսկսվել է:

Մովսես բնակիչ, 82-ամյա Սուդարիկ Ապերյանն էլ ասել է, որ դասերից հետո երեխաները ստիպված են տանը մնալ: «Բակում խաղալը շատ վտանգավոր է նրանց համար: Ադրբեջանցի դիպուկահարները օր ու գիշեր կրակում են մեր տների, խաղաղ բնակիչների, դաշտերում աշխատող մարդկանց վրա»:

Թերթի թղթակիցները նաեւ այցելել են ադրբեջանական Այլիբելի գյուղ, որտեղ բողոքներ են լսել հայերից:

Պարբերականը գրել է նաեւ, որ նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ գրավելու է իր «տարածքները» եւ հավելում. «Հրադադարից ի վեր ամենալուրջ բախումը հայկական ռազմական ուղղաթիռի ռմբակոծումն էր ադրբեջանական զինուժի կողմից»:

Վերլուծաբանները զգուշացնում են, որ ներկայիս բախումները կարող են հանգեցնել շատ ավելի լուրջ խնդիրների:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031