Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Արսենյան. «Տարեք ինձ ծառի մոտ, ականջիս մի ապացույցի տեղ ասեք, որ խիղճս հանգիստ լինի»

Մարտ 05,2015 13:45

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց «Բանդա-1»-ի գործով  Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի բողոքի քննությունը: Մեղադրողը դարձյալ Սասուն Խաչատրյանն էր, որի դեմ բացարկ հայտնեց Արթուր Մանուկյանի պաշտպան  Ռաֆիկ Սաֆարյանը: Նա ասաց, որ երկարատեւ՝ 10 տարվա ազատազրկման է միջնորդել եւ ազատազրկվել իր պաշտպանյալը եւ որեւէ հիմք չկար, որպեսզի նրան մեղսագրվեր մի արարք, որը նա չէր կատարել, մասնավորապես՝ նա չի եղել Արտուշ Հակոբյանի խմբի անդամ, չի կատարել հարձակումներ որեւէ մեկի բնակարանի վրա, իսկ մեղադրող Սասուն banda-4 banda-3 banda02

banda-dataxazԽաչատրյանը առաջին ատյանում էական իրավախախտումների վերաբերյալ վերլուծություններ չի արել:

Ըստ պաշտպանի, դատախազը չի հարգել իր մասնագիտական գիտելիքները: Պաշտպանին միացան այս գործով մյուս ամբաստանյալները: Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը ասաց, որ կուզեր, որ սրբագրված չլիներ առաջին ատյանի դատարանում մեղադրողի ճառը:

 

Նա ասաց, որ այս գործով մեղադրողի կողմի այնպիսի դրսեւորումներ է նկատել, որը հիմք է տալիս, որպեսզի մեղադրողին հայտնվի բացարկ: Հովիկ Արսենյանը նաեւ ասաց, որ այս գործում իրավական դաշտն այնքան պղտոր է, որ դժվարանում է ասել ինչ-որ բան, միայն ողջ դատաքննության ընթացքում կցանկանար, որ իրեն տանեին ծառի տակ, ասեին ճշմարտությունը, որպեսզի ինքը համոզվեր, որ իր պաշտպանյալը գոնե ինչ-որ արարք արել է, որպեսզի իր խիղճը հանգստանար:

Մեղադրող Սասուն Խաչատրյանը իր դիրքորոշումն արտահայտելով ասաց, որ իրեն բացարկ են հայտնում միայն նրա համար, որ գործում եղած ապացույցները գնահատել է իր ներքին համոզմամբ, իսկ քրեական դատավարության 90 հոդվածի համաձայն, ներքին համոզմունքը բացարկի հիմք չի կարող լինել:  Ի դեպ, բացի ամբաստանյալների հարազատներից, դատարանում այլ անձինք չկան: Պաշտպանական կողմը դեռ հանդես չի եկել բողոքներով, քանի որ դատարանը՝ երեք դատավորներով, գտնվում են խորհրդակցական սենյակում՝ դատախազի բացարկի հարցով որոշում կայացնելու: Հիշեցնենք, որ ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Արտուշ Հակոբյանը 2011թ. մայիսից Գուրգեն Հայրապետյանի հետ ստեղծել էր կայուն կազմակերպված խումբ եւ խմբի անդամները ավազակային հարձակումներ էին կատարել պաշտոնատար անձանց՝ Ատոմ Ղազարյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, տիրացել էին Էդուարդ Բեզոյանի եւ Աղվան Գրիգորյանի մեքենաներին, Ատոմ Ղազարյանի ոսկյա զարդերին, թանկարժեք իրերին եւ  առարկաներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Առաջին ատյանի դատարանում մեղադրանք էր առաջադրվել նաեւ Քյարամ Ամոյանի նկատմամբ, որի մասով վարույթն առանձնացվել է եւ Aravot.am-ի տեղեկությամբ՝ դատարան ներկայացած փորձագետի գնահատականներից հետո նրա նկատմամբ նշանակվել է հերթական դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031