Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ փետրվարի 28-ից հայ-ադրբեջանական սահմաններում հրադադարի ռեժիմի խախտմանը, ինտենսիվ կրակոցներին:
Նախարարը հաստատեց. «Սահմաններում իրավիճակը լարված է, որովհետեւ պարբերաբար կրակոցները, խախտումներն ավելանում են: Բայց այն վերահսկելի է: Հայկական զինուժը թե՛ Արցախում, թե՛ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության խնդրում իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ