Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ սահման – բաց միտք

Մարտ 05,2015 13:14

Հրանտ Դինք Հիմնադրամի կողմից ազդարարած Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շրջանակներում «Մենք Հանուն Ժողովրդավարության» ՄՀԿ ներկայացուցիչներն փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը ծրագրային այցով գտնվեցին Ստամբուլում։ Այսպիսի այցերն երկու հարևան երկրներից, կարող են նպաստել հարաբերությունների նոր մշակույթի և երկու հասարակությունների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։ «Մենք Հանուն Ժողովրդավարության» ՄՀԿ-ին միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում աջակցել է Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամը (TOG)։ Այցելության նպատակն էր թուրք երիտասարդների հետ քննարկել խաղաղության ամրապնդման գործում մշակութային բազմազանության ապահովման հարցը և իրականացնել մի քանի միջոցառումներ (հայ դպրոցականների խաղաղության վերաբերյալ  նկարների ցուցահանդես և «Խաղաղության համը» մշակութային միջոցառում)։

«Մշակութային բազմազանության ապահովումը խաղաղության հաստատման գործում» քննարկում

Թուրքիա այցելության մեկնարկը տրվեց թուրք երիտասարդների հետ մշակութային բազմազանության ապահովման հեռանկարների, միջմշակութային երկխոսության էության վերաբերյալ կարծիքների փոխանակմամբ։ Քննարկման ընթացքում «Մենք հանուն Ժողովրդավարության» ՄՀԿ բանախոսներն անդրադարձան հայ և թուրք հասարակության շրջանում Խաղաղության Մշակույթի ձևավորման անհրաժեշտությանը։ Քննարկման մասնակիցներն արձանագրեցին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև միջմշակութային երկխոսության իրակնացումն պահանջված է: Այնուհետև թուրք երիտասարդներն բաժանվելով մի քանի խմբերի ներկայացրեցին այնպիսի արժեքային հիմնադրույթների (Մարդու կյանքի ու իրավունքների հարգում, յուրաքանչյուրի կարծիքի, համոզմունքների արտահայտման, տեղեկատվության ստացման և դրա փոխանակման ազատության երաշխավորում, ժողովուրդների, էթնիկ, կրոնական, մշակութային և այլ խավերի ու առանձին մարդկանց միջև ազատության, արդարության, ժողովրդավարության, համբերատարության, հանդուրժողականության, համագործակցության, մշակութային բազմազանության, երկխոսության և փոխադարձ հարգանքի ապահովման հավատարմություն և այլն) ապահովման անհրաժեշտությունն, որոնք ներառված են Խաղաղության Մշակույթ հասկացությունում: Քննարկման ավարտին բոլորն համաձայնեցին, որ ոչինչ չի կարող փոխարինել Խաղաղությանը երկու հարևան երկրներում, Խաղաղությանը՝ ամբողջ աշխարհում։

«Խաղաղություն երկրում, Խաղաղություն տարածաշրջանում» նկարչական ցուցահանդես

Ստամբուլ այցելության ընթացքում  տեղի ունեցավ հայ դպրոցականների նկարների ցուցահանդես: Ցուցադրվեց խաղաղության վերաբերյալ մանկական  թվով 20 նկար, որոնցում երեխաներն պատկերել էին խաղաղության իրենց պատկերացումները։ Ցուցահանդեսի նպատակն էր ցույց տալ, որ հասարակության մեջ Խաղաղության Մշակույթի ձևավորման գործընթացն անհրաժեշտ է սկսել կրթությունից: Ցուցադրված նկարներն յուրօրինակ հուշումներ էին, որ Խաղաղությունն ենթադրում է հարգանք տարբերության նկատմամբ, համերաշխ գոյակցություն Երկիր մոլորակի ցանկացած կետում և մշակույթների ներդաշնակ համադրություն:

«Խաղաղության Համը» մշակութային միջոցառում

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շրջանակներում Ստամբուլ այցելության ընթացում նախատեսված էր իրականացնել «Խաղաղության Համը» մշակութային միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին հայկական մի քանի ճաշատեսակ. ղափամա, պանրխաշ, փոխինդ, բրդուճ: Միջոցառմանը մասնակցող թուրք երիտասարդներն սիրով մասնակցեցին ճաշատեսակների պատրաստման գործընթացին: Թուրք երիտասարդների կողից ներկայացվեց նաև թուրքական մի քանի ճաշատեսակ: Միջոցառման ավարտին ներկաներն համտեսեցին հայկական և թուրքական պատրաստված ճաշատեսակները: Պատրաստված ճաշատեսակների շարքում միջոցառման մասնակիցների կողմից առանձնահատուկ ուշադրության արժանացավ ղափաման:

Ստամբուլ այցելության ընթացքում, Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) հետ համատեղ իրականացված բոլոր այս միջոցառումներն անցան ընկերական մթնոլորտում, որոնցից մասնակիցներն հեռացան հիշարժան տպավորություններով ու բարձր տրամադրությամբ: Երկկողմ այսպիսի շփումներն նպաստում են վախի հաղթահարմանն ու ներքին ազատության հզորացմանը։ Դրանց ընթացքում մասնակիցների մոտ ձևավորվում են նոր պատկերացումներ, իսկ հարևանի մասին առկա դրական կարծրատիպերն կարող են նպաստել բացասական կարծրատիպերի հաղթահարմանը։ Չպետք է թողնել, որպեսզի կարծրատիպերն հասարակություններում առաջացնեն անվստահության§ճահիճներ¦։

 

«Մենք Հանուն Ժողովրդավարության» ՄՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031