Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ 100 եվրո

Մարտ 05,2015 13:10

Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում 1968 թ. ծնված Վարդան Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Տաշիր քաղաքի իրեն պատկանող տարադրամի փոխանակման կետում մի բնակիչ փորձել է իրացնել 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ, սակայն ինքը հայտնաբերելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը` գործարքը չի կատարել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, նշված կեղծ թղթադրամը փորձել է իրացնել 1993 թ. ծնված Հայկ Հ.-ն, որը ժամը 13.40-ին, Երևանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Թղթադրամն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031