Մարտի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Հայկ Գ.-ն:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Սառնակունք գյուղում` Երևան-Մեղրի ճանապարհի աջ հատվածում գտնվող, Հայկ Գ.-ին պատկանող առևտրի տնակում, վիճաբանության ժամանակ, 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն սուր-ծակող կտրող գործիքով հարվածել է Հայկ Գ.-ին` պատճառելով նշված վնասվածքը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն