Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվել. «Վազգենի ուզած երկիրը 100 տոկոս կլինի, Սպարապետի սերմերն աճում են, ծլել են» (Տեսանյութ) 

Մարտ 05,2015 12:40

Այսօր վաղ առավոտից Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի տունը մարդաշատ էր:

Գրետա մայրիկն ընդունում էր հյուրերին, շնորհավորում Սպարապետի ծննդյան 56-ամյակը:

Վազգեն Սարգսյանի ծնունդը շնորհավորելու համար «նրա օջախ» էին գնացել ԵԿՄ անդամները՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սուրիկ Խաչատրյանը:

Նրանք գլուխ խոնարհեցին Գրետա մայրիկի առաջ: ԵԿՄ-ի անունից Մանվել Գրիգորյանը Գրետա մայրիկին հանձնեց կամավորականի վկայական եւ խմեց Վազգեն Սարգսյանի կենացը:

PrevPhoto
NextPhoto

Նրանք այցելեցին նաեւ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:

Գեներալ Մանվել Գրիգորյանը Արարատում ասաց. «Ստեղ էլ արդեն Սպարապետի սերմերն աճում են, ծլել են: Շնորհավո՛ր ծնունդդ, Սպարապե՛տ»:

Գեներալ Սեյրան Սարոյանն էլ մեխակը Սպարապետի կիսանդրու մոտ դնելիս մի պահ նայեց երկինք, ծաղիկը պարզեց վերեւ՝ հարգանքի տուրք մատուցելով:

Մանվել Գրիգորյանը, մտավ տուն-թանգարան, ցուցասրահում շրջեց, հանդիպելով մի խումբ երեխաների՝ հարցրեց՝ դուք պատանի երկրապա՞հ եք, թե՞ չէ: Երեխաներն ասացին՝ ոչ:

«Վա՜յ, վա՜յ, լավ չի»,- նեղսրտեց գեներալը:

Հետո ԵԿՄ-ականներն այցելեցին Եռաբլուր՝ Սպարապետի շիրիմին: Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է. «Ո՞վ ա ասում բացահայտված չի, նստած են, հատ-հատ անուններն ասե՞մ»: Հարցին՝ սա՞ էր Սպարապետի երազած Հայաստանը, նա սա՞ էր ուզում՝ գեներալ Մանվելը պատասխանեց. «Ոչ մի բան էլ մի հատից չի լինում, ոչ մի երկիր մի հատից չի կառուցվում: Վազգենի ուզած երկիրը 100 տոկոս կլինի, ես ձեզ կապացուցեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031