Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային եւ մաքսային մարմինները նույնպես մարդասիրական մոտեցում են ցուցաբերում բազմազավակ հոր նկատմամբ. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 05,2015 12:11

Անդրադառնալով այն հարցին, թե որքա՞ն է վճարել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին նվիրած կտավի համար՝ Սամվել Ալեքսանյանն ասել է. «Քանի որ ես յոթ երեխա ունեմ՝ ինձ զեղչ արեցին»։

«ՉԻ»- Մենք էլ անընդհատ գլուխ ենք ջարդում՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդքան հոգատար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ։ Փաստորեն զեղչեր են արվում, որովհետեւ մարդը յոթ երեխա ունի։ Ընդ որում՝ մեծ է հավանականությունը, որ հարկային եւ մաքսային մարմինները նույնպես մարդասիրական մոտեցում են ցուցաբերում բազմազավակ հոր նկատմամբ եւ կիրառում «զեղչային ճկուն համակարգ»՝ դրանով իսկ նպաստելով ազգաբնակչության ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031