Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

Մարտ 05,2015 11:55

Պաշտոնական տվյալներով՝ 2014թ.-ին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ առաջին տեղում է արյան շրջանառության խանգարումից առաջացած հաշմանդամությունը, իսկ, ահա, երկրորդ տեղում հոգեկան եւ վարքի խանգարումներով հաշմանդամությունն է։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է։ Նշենք, որ հաշմանդամների թիվը 2014-ին կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: Ի դեպ, 2010-ին հաշմանդամների թիվը Հայաստանում կազմել է 185 հազար 80, 2011-ին այն 8574-ով նվազել է, սակայն 2012-ին դարձյալ ավելացել է 9 հազար 878-ով։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի առաջնակի հաշմանդամ են ճանաչվում մոտ 16 հազար մարդ։ Եվ նրանց բոլորի տվյալները մուտքագրվում են հաշմանդամների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ։ Բազայի տվյալները պարբերաբար թարմացվում են, դրանք կապված են նաեւ հարակից այլ բազաների հետ, որտեղից մարդու մասին այլ տվյալներ են հաղորդում։

Օրինակ՝ «ավտոմատ» տրվում է տեղեկատվություն, որ տվյալ անձը մահացել է եւ վերջինս գործող հաշմանդամության թվաքանակից դուրս է գալիս։ Բազայից հանվում է ոչ միայն մահացածների, այլեւ երկրից գաղթածների, մեկնողների եւ հաշմանդամության կարգավիճակի համար դիմած, սակայն այն չստացած մարդկանց թվաքանակը։ «Յուրաքանչյուր տարի բազայում ամեն դեպքում մնում է ավելացում, այսինքն՝ 16 հազարից, երբ մաղվում են, արդյունքում մոտ 5000-ով ավելանում է նրանց թիվը, բայց ավելի շատ առաջնակի հաշմանդամ ճանաչված անձանց հաշվին»,- տեղեկացրեց մասնագետը։ Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հաշմանդամության տարիքային սահմանափակում չկա, քանզի մարդը կարող է ի ծնե հաշմանդամ լինել։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031