Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ո՞վ է դուրս մղել. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 05,2015 11:46

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս է մղել ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ դեռեւս 1997-ին։

«ՉԻ»- Զավեշտն այն է, որ իր այս պնդումն ապացուցելու համար Վիկտոր Սողոմոնյանը մեջբերել է մի հատված «Հայք» թերթի 1997թ. հունվարի 25-ի համարում լույս տեսած հաղորդագրությունից, ըստ որի՝ Հայաստանն այլեւս չի բանակցի Ադրբեջանի հետ առանց Ղարաբաղի մասնակցության։

Ափսոս՝ պրն Սողոմոնյանը չի մեջբերել նույն հաղորդագրության մյուս հատվածը, որտեղ պարզ գրված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ նախագահ, մի քանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ (այսինքն՝ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ոչ պաշտոնական, բայց ուղիղ բանակցություններ են ընթացել): Հետաքրքիր է՝ իսկ այն տասը տարիների ընթացքում, երբ Քոչարյանը Հայաստանի նախագահն էր, քանի՞ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031