Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտչյանները Հայաստանում ամենաերկար ցույց անողներն են

Մարտ 05,2015 18:30

Մկրտչյանների ընտանիքը գերադասում է տարիներով փողոցում ապրել, բայց որեւէ կերպ չինտեգրվել հայաստանյան կյանքին: Արդեն երկրորդ տարին է՝ 4 հոգանոց այս ընտանիքը «տնավորվել» է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ՝ Մյասնիկյանի արձանի կողքին:

Մկրտչյանների ընտանիքին կարելի է համարել Հայաստանում ամենաերկար բողոքի ակցիա անողներ: Նրանք մերժում են օթեւան եւ աշխատանք ունենալու առաջարկներն ու տարբեր կառույցների կողմից նրանց՝ որպես Հայաստան վերադարձած միգրանտների, վերաինտեգրելու ծրագրերը: Մկրտչյանների բողոքն ուղղված է Ֆրանսիայի դեսպանատանը. նրանք այս երկու տարվա նստացույցով պայքարում են ամեն գնով վերադառնալ Ֆրանսիա՝ թեեւ Ֆրանսիան ապաստան տրամադրելու նրանց հայցը տարիներ առաջ մերժել է:

Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռոզա says:

    Խայտառակություն է: Մարդիկ չեն խնայում ոչ իրենց, ոչ իրենց զավակների կյանքն ու առողջությունը: Ստացվում է, որ գերադասում են <> նման, քան թե իրենց հայրենիքում արժանավայել ապրել: Ընտանիքի 4 անդամն էլ աշխատունակ տարիքի են, կարող են աշխատել և նորմալ ապրել: Շատ տհաճ, վանող տեսարան է: Հաստատ ֆրանսիացիները չեն ուզենա իրենց երկրում նման մարդկանց ապրելու թույլտվություն տալ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031