«Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանից հարցրեց՝ երեկ մեր թերթին տված հարցազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների առիթով իրենք քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի հնարավորություն տեսնում են: Այսքան դեգերումներից հետո որեւէ հավանականություն տեսնո՞ւմ եք ՀԱԿ-ի հետ նույն գաղափարի շուրջ համախմբվելու, նույն հարթակում կանգնելու: «Եթե իրենք այդպես են մտածում, ոչ թե պիտի կամուրջները վառեին՝ դավալուներում ու չգիտեմ որտեղ, այլ համագործակցության համար որոշակի տեղ պիտի թողնեին: Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ իրենք լակմուսի թուղթ են հորինել… Մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, բայց ես դեմ եմ նաեւ, որ նրանց, ովքեր կողմ են՝ դավաճան համարենք: Այդ «դավաճան» պիտակն իրենք շատ հանգիստ են բաժանում, թող կողքից իրենց նայեն:
Մեր կուսակցությունը բազմաթիվ անգամներ քննարկել է, մենք ունենք առաջիկա քաղաքական գործընթացների հետ կապված մեր մոտեցումները, ու դրանցում ՀԱԿ-ի հետ խաչվող որեւէ ճանապարհ այս պահին չկա: Չեմ կարծում, որ հետագայում էլ լինի»,- պատասխանեց Արամ Սարգսյանը: