Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների եւ «միակ ընդդիմադիրների» դաշինքը. «Ժողովուրդ»

Մարտ 05,2015 11:24

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի՝ ինստիտուցիոնալ ընդդիմության մասին ՀՀ ԱԺ փետրվարի 23-ի նիստում հնչած հայտնի ելույթից հետո Հայաստանի քաղաքական դաշտում բավական ուշագրավ իրավիճակ ստեղծվեց։ ՀՀԿ-ականները եւ քաղաքական դաշտի «միակ ընդդիմադիրները» փաստացի դարձել են խորհրդապահական դաշնակիցներ:

Այսպես՝ ՀՀԿ-ականների՝ ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարի վերաբերյալ արձագանքները մինչ օրս եղել են միայն դրական տոնայնության մեջ։ Իսկ արդյոք ՀՀԿ-ականների արձագանքը կարող էր այլ կերպ լինել, միանշանակ՝ ոչ, չէր կարող լինել, որովհետեւ մյուս տարբերակները նրանց համար վնասակար կլինեին։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է, որ ՀՀԿ-ի կողմից ինստիտուցիոնալ ընդդիմության կազմավորման դեմ պայքարելու միակ տարբերակը այդ գաղափարը գովելն է։

Մի պահ պատկերացրեք, որ ՀՀԿ-ականները սկսեին քարկոծել այդ գաղափարը։ Հայաստանի հասարակության մեջ վաղուց ձեւավորված կարծրատիպերի համաձայն՝ ՀՀԿ-ականների ասածները մարդիկ որպես կանոն հակառակ իմաստով են հասկանում։ Այսինքն՝ ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը ՀՀԿ-ականների կողմից քարկոծելը կնպաստեր այդ մոտեցման արագ տարածմանը։ Սակայն ՀՀԿ-ականները վաղուց ադապտացվել են Հայաստանի հասարակության շրջանում իրենց հանդեպ ձեւավորված ընկալմանը, եթե որեւէ անձի կամ երեւույթի հետ կապված նրանք մտավախություններ են ունենում, ապա ուղղակի չեն հարձակվում, ընդհակառակը, փորձում են «լավ վերաբերմունքով» սեւացնել։ Այս մոտեցումն առավել կիրառվում է այն դեպքերում, երբ վտանգը դեռեւս առարկայական չէ, այլ հեռանկարային է, ու դրա դեմ ՀՀԿ-ականների պայքարը միայն քարոզչական դաշտում է։

Ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը հնչել է որպես Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական իշխանությունից ազատվելու միջոց։ ՀՀԿ-ականների կողմից այդ գաղափարին դրական գնահատական տալը նույնն է, թե մահապատժի դատապարտվածը սկսի գովել իր համար պատրաստված կախաղանը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031