Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկվա սպանությունը քրեական հեղինակությունների միջեւ ազդեցության ոլորտների բաժանման հետեւանք է. «Հայկական ժամանակ»

Մարտ 05,2015 11:02

Երրորդմասցի Լյովիկը վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի քրեական աշխարհում ամենաշատ շոշափվող անուններից է։ Նրա ազդեցությունը անշեղորեն մեծանում էր նաեւ Պզոյի հետ ունեցած բարեկամական կապերի շնորհիվ։

Լյովիկը ընդարձակ կապեր ուներ նաեւ քաղաքական, կառավարական շրջանակներում, եւ երեկվա սպանությունը, մեծ հավանականությամբ, քրեական հեղինակությունների միջեւ ազդեցության ոլորտների բաժանման հետեւանք է։

Առայժմ դժվար է ասել՝ այս սպանությամբ նոր քրեական պատերա՞զմ է սկսվում, թե՞ երկար տարիներ տեւող խմորումները ավարտվեցին։ Մի բան ակնհայտ է, որ ՀՀ իշխանության եւ ոստիկանության ներկայացուցիչները լիարժեքորեն տիրապետել են քրեական այս ռազբորկաների ընթացքին, մանրամասներին, որոշ դեպքերում նույնիսկ ներգրավված են եղել, բայց փաստորեն՝ արյունալի այս իրադարձությունը չեն կարողացել կամ չեն ցանկացել կանխել։ Ու չնայած սա, մեծ հաշվով, քրեական ռազբորկա է, միեւնույն ժամանակ՝ լուրջ հարցեր է բարձրացնում Հայաստանում անվտանգության եւ ընդհանրապես՝ ոստիկանության եւ իրավապահ համակարգի գործունակության վերաբերյալ։

Երեկ, ի դեպ, Լյովիկենց ողջ թաղը՝ Երրորդ մասը, վերցված էր ոստիկանական ուժեղացված հսկողության տակ։ Ուժեղացված ոստիկանական ծառայություն է ողջ Երեւանում։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031