Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Սամվել Ալեքսանյանը նկար նվիրեց Լյուդմիլա Սարգսյանին (Տեսանյութ) 

Մարտ 05,2015 16:30

Երեկ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում բացված ցուցահանդես-վաճառքից նկար ձեռք բերեց եւ անակնկալ կերպով այն նվիրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին՝ մարտի 8-ի առիթով: Նկարի հեղինակն Արշակ Սարգսյանն է: Լյուդմիլա Սարգսյանն ընդունեց նվերը՝ գործընկերոջն անհարմար վիճակի մեջ չդնելու համար: Նկարը ՀԱԿ պատգամավորի աշխատասենյակը կզարդարի մինչեւ նրա պատգամավորական լիազորությունների ավարտը: Հետո Լյուդմիլա Սարգսյանը մտադիր է նկարը վերանվիրել խորհրդարանին:

Այս ամենը, սակայն, նախապատմություն ունի: Նվիրատվության «քավորը» ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է, ով հետո արդեն հպարտանում էր. «Տիկին Սարգսյան, ես իմ խոսքի տերն եմ»: Բանն այն է, որ անցած քառօրյայում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խորհրդարանի միջանցքում փորձեց խոսակցության մեջ ներքաշել ՀԱԿ պատգամավորին՝ ըստ էության, հեգնական ակնարկներ անելով Լյուդմիլա Սարգսյանի քաղաքական գործունեության վերաբերյալ: Վերջինս, հիշեցնենք, մասնակցում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած հայտնի համաժողովին, ավելին՝ նստած էր նրա կողքին: Իսկ խորհրդարանական այդ քառօրյայից առաջ արդեն տրամաբանական ավարտին էին հասել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «հրաձգությունները»:

Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվել էր՝ չի՞ ցանկանում տիկին Սարգսյանը նկարները նայել ու դրանցից մեկը գնել: Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ նայել է, բայց գնել չի կարող: «Ի՞նչ է պատահել, մենք կառնենք Ձեզ նվեր: Գագիկ Ծառուկյանին կզանգենք՝ նվեր կառնի»,- հեգնական հումոր էր արել Սամվել Ֆարմանյանը: Ի պատասխան՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել էր. «Կարող ես Սաշիկին զանգել, Սերժ Սարգսյանին զանգել, ինձ համար մեկ է՝ ով ուզում է, թող առնի»: Հետո, արդեն հեռանալով՝ տիկին Սարգսյանը նետել էր. «Նման խոստումներ մի տուր, քանի որ դրանց տակից դուրս եկողը չես: Ես էլ միշտ հիշեցնելու եմ, թե որքան էժան են ձեր խոսքերը»:

Այս երկխոսությանը ներկա «Առավոտի» թղթակիցը խոստացավ երկու դեպքում էլ արձանագրել իրողությունը՝ էժա՞ն կվերաբերվի Սամվել Ֆարմանյանն իր խոսքին, թե՞ կարժեւորի այն: Իսկ Սամվել Ֆարմանյանը, ինչպես վերը նշեցինք, խոստացված նվերը երեկ ձեռք բերեց Սամվել Ալեքսանյանի միջոցներով:

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahagn says:

    մարդը դրե կայֆավատ ա ըլնում վրեքը, սրանք իրանց լավ են զգում, վայ, աշխարհ, աշխարհ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031