Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը, կարծես, «կրակը հրավիրեց» նաեւ իր վրա. «Հրապարակ»

Մարտ 05,2015 10:53

Մարտիմեկյան հանրահավաքի «KBH»–ական ելույթով Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական օրակարգ վերադարձրեց «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցադրումը։ Այն, ինչ կատարվում է «Բարգավաճի» շուրջ, լիովին տեղավորվում է հարցադրումից խուսափելու տրամաբանության մեջ։ Դժվար է գուշակել՝ Տեր-Պետրոսյանը հանուն Գագիկ Ծառուկյանի՞ է մտասեւեռվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի վրա, թե՞ ոչ, բայց տպավորություն է, որ եթե Տեր-Պետրոսյանը «բաց նամակ» չգրեր Սերժ Սարգսյանին, «Բարգավաճի» վիճակն անհամեմատ ծանր կլիներ։ Օրակարգում կմնար մի խնդիր՝ «հեռացնել չարիքը»։ Տեր-Պետրոսյանը, կարծես, «կրակը հրավիրեց» նաեւ իր վրա։

Մոտիվացիան թողնենք մի կողմ, բայց թվում է, որ իշխանությունները դրանից զգուշացան. «Բարգավաճի» վերջնական ոչնչացումը կբերեր նրան, որ Հայաստանի քաղաքական օրակարգում վերստին կբյուրեղանար «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքը։ Իսկ իշխանություններն ամենաշատը դրանից են խուսափում։ Ու, երեւի, ամենեւին էլ պատահական չէ, որ «Բարգավաճի» վրա ճնշումները թուլացել են։ Իշխանությունները մտադիր չեն պսակազերծել ԲՀԿ ֆետիշը, եւ ամեն ինչ արդեն արվում է Գագիկ Ծառուկյանին վերստին «այլընտրանք» դարձնելու տրամաբանությամբ։ Եվ մեր «թագավոր ախպերն» էլ, ամենայն հավանականությամբ, համաձայն է վերադառնալ հին-նոր դերակատարության։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031