Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախի Սուրբ Վարդան եկեղեցին որպես սրճարան-բար է օգտագործվում

Մարտ 05,2015 10:42

Ադրբեջանի Ղազախ քաղաքում 1889թ. սկսվել է Սուրբ Վարդան եկեղեցու շինարարությունը: Այն օծվել է 1901թ ապրիլի 8-ին: 1905-1906թթ. հայ-թաթարական բախումների ժամանակ եկեղեցին թալանվել է:

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակչուհի Նարենգյուլ Հարությունյանը, որը խորհրդային շրջանում երկար տարիներ ապրել է Ղազախում, ասում է, որ եկեղեցին գտնվում էր հայկական թաղի կենտրոնում, քաղաքում շատ հայեր էին ապրում:

1990թ. հայերը ստիպված եղան Ղազախից հեռանալ: Տեղեկություններ կան, որ այժմ Սուրբ Վարդան եկեղեցին օգտագործվում է որպես սրճարան-բար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031