Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Մենք կլինենք ընդդիմություն». «Հրապարակ»

Մարտ 05,2015 10:39

ԲՀԿ-ն այսօր կվերաֆորմատավորվի, իսկ քաղաքական որ բեւեռում կհանգրվանի այս ուժը, փորձեցինք պարզել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից:

 – Ձեր սկզբունքների մեջ մտնո՞ւմ է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը, որը ԲՀԿ-ն հետապնդում էր շաբաթներ առաջ, կամ էլ հրաժարականների պահանջը, օրինակ՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կամ իշխանության այլ պատասխանատուների։

– Ես կարծում եմ, որ թեեւ, ամենայն հավանականությամբ, մենք կլինենք ընդդիմություն, բայց ձեր ասած պահանջները գոնե այս փուլում չեն ընդգրկվի մեր ծրագրերում, պարզ չի՞ դա, այս փուլում,իհարկե, ոչ։ Պետք է իրատես լինել, բայց նաեւ այնպես, որ քո սկզբունքներին չդավաճանես։ Ամեն մեկը, որ քաղաքական գործունեություն է ծավալում, ինքն է իր ռիսկերը հաշվարկում, այն ռիսկերը, որոնք կան եւ կային, դրանք հաշվի առնելով՝ պետք է շարժվել առաջ։ Իսկ հրաժարականների պահանջը ոչ ակտուալ է, ոչ էլ կա։

– Այդ դեպքում ինչքանո՞վ է արդարացի, որ ԲՀԿ-ն ստանձնի ընդդիմադիրի կարգավիճակ։ Ուրեմն հայտարարեք, որ իշխանական կուսակցություն եք։

– ՉԷ, բայց չհասկացա, էս եղած ընդդիմություններն ամեն օր հրաժարակա՞ն են պահանջում, կամ որ հրաժարական պահանջես, հրաժարակա՞ն են տալու։

– Պարոն Մելքումյան, փաստորեն, ԲՀԿ-ն սխալ հաշվարկնե՞ր էր արել, որ ընդամենը շաբաթներ առաջ նման պահանջներ էր ներկայացնում։

– Այո, այնպիսի հաշվարկներ պետք է անես, որոնք արդյունքի կբերեն, քաղաքական ուժեր կան, որ անընդհատ կարող են հաշտվել պարտությունների հետ՝ գնան, պարտվեն… Իսկ ես էլ կարծում եմ, որ պետության համար օգտակար բան անելու համար պետք է հնարավորինս կարողանաս այն բոլոր սկզբունքները, որոնք թվարկեցի, համադրես եւ համատեղես, կստացվի, թե չի ստացվի, կյանքը ցույց կտա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031