Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական հարևանության նոր քաղաքականությանն ընդառաջ. մեկնարկում են հարևան երկրների հետ հարաբերությունների ապագայի շուրջ ԵՄ քննարկումները

Մարտ 05,2015 10:35

Բրյուսել, 04 մարտի 2015թ

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր սկսում են Եվրոպական հարևանության նոր քաղաքականության շուրջ  քննարկումները:

Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերջին փոփոխությունները կատարվել են 2011 թվականին: Հաշվի առնելով հաջորդող նշանակալից զարգացումները ՝ այսօր հատկապես կարևորվում է ԵՀՔ այն հիմնարար սկզբունքների վերանայումը, որի վրա հիմնված է քաղաքականությունը, ինչպես նաև նրա սահմանների վերանայումը և թե ինչպես պետք է համապատասխան գործիքները կիրառվեն: «ԵՄ-ն հետաքրքրված է կառուցել ամուր գործընկերություն իր հարևանների հետ: Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները մեծացրեցին ԵՄ-ի առջև ծառացած մարտահրավերները՝ տնտեսական ճնշումներից մինչև անկանոն միգրացիա և անվտանգության սպառնալիքներ: Այս ամենին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ քաղաքականություն: Մենք նաև պետք է ավելի լավ հասկանանք մեր գործընկերների նկրտումները, արժեքներն ու հետաքրքրությունները: Այս ամենին է ուղղված քաղաքականության վերանայումը, եթե մենք ցանկանում ենք հարևանների հետ ունենալ ամուր քաղաքական հարաբերություններ»,- ասաց Բարձր ներկայացուցիչ /Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիության շահերից է բխում   իր սահմանների երկայնքով ստեղծել կայունություն, խաղաղություն և բարգավաճություն: Այդ իմաստով քաղաքականության վերանայումը թույլ կտա ավելի   արդյունավետ գործել՝ իրականացնելու վերոնշյալ նպատակները: Ցանկանում ենք տեսնել ավելի հավասար և խոստումնալից գործընկերություն»,- ասաց Հարևանության հարցերով հանձնակատար Հաանը:

Մինչ ս.թ. հուլիսի վերջը նախատեսված քննարկումների նպատակն է առավել լայն խորհրդակցություններ ծավալել հարևան գործընկեր պետությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև: Քննարկումներից հետո՝ աշնանը կներկայացվի Հաղորդագրություն ԵՀՔ ապագայի վերաբերյալ առաջարկների մասին:

Քննարկումների չորս հիմնական առաջնահերթությունները կլինեն.   տարբերակված մոտեցում, կենտրոնացում, ճկունություն, պատկանելիություն և տեսանելիություն: Նախանշվել են երկու կողմերի համար հավասար հետաքրքրություն ներկայացնող հինգ գերակա ուղղությունները. առևտուր և տնտեսական զարգացում, միացվածություն, անվտանգություն, կառավարում, միգրացիա և շարժունակություն:

 Ընդհանուր տեղեկությունների քննարկումների մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերի խոսքով՝ ԵՀՔ-ն կվերանայվի Եվրոպական հանձնաժողովի նոր կազմի մանդատի  առաջին տարվա ընթացքում: Քննարկումներին գրավոր տեսք հաղորդելու  նպատակով, ս.թ., մարտի 4-ին ԵՄ հանձնակատարի և Բարձր ներկայացուցչի կողմից ընդունվեց համատեղ փաստաթուղթ, որում նշվում են նախնական արդյունքները, արտաքին քաղաքականության հարցերում անցյալ տարիներից քաղված դասերը ,  ինչպես նաև հարևան պետությունների և շահագրգիռ կողմերի հետ քննարկման  հիմնական կետերը:

Ընդհանուր տեղեկություններ Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ

Եվրոպական միության մասին Հռչակագրի 8-րդ Հոդվածի 1 կետով սահմանվում է, որ բարգավաճ և լավ հարևանության տարածաշրջան ստեղծելու նպատակով Միությունը կձևավորի հատուկ հարաբերություններ հարևան պետությունների հետ՝ հիմված  միության հիմնարար արժեքների և համագործակցությանն ուղղված սերտ և խաղաղ հարաբերությունների վրա:

Եվրոպական հարեւանության քաղաքականությունը մշակվել է 2003 թվականին՝ ԵՄ-ն և իր հարևան պետությունների միջև հարաբերություններն ավելի սերտացնելու նպատակով: Այն սահմանում Է Եվրամիության հարաբերությունները հարավում՝ Ալժիրի, Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Մարոկկոյի, Պաղեստինի, Սիրիայի, Թունիսի, և արևելքում՝  Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ:

2011 թվականին, արաբական աշխարհում զարգացումների հետևանքով վերանայված ԵՀՔ նպատակն է աջակցել ժողովրդավարության, օրենքի գերակայության, և մարդու իրավունքների ուղղությամբ բարեփոխումներ իրականացնող գործընկեր պետություններին` նպաստելով այդ պետությունների ներառական տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, առևտրի զարգացմանն ու ընդլայնել համագործակցությունն այլ ոլորտներում:

Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀԳ) միջոցով 15.4 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեի ֆինանսական աջակցություն կտրամադրվի ԵՀՔ 16 գործընկեր պետություններին 2014-2020թթ ժամանակահատվածում: Հաշվի առնելով եկրկների փորձը կապահովվի ֆինանսական օժանդակության մոդելավորման ճկունություն առանձին պետությունների կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների  ուղղությամբ կատարված  առաջընթացի հիման վրա:

Համատեղ քննարկումների վերաբերյալ փաստաթուղթ՝ «Եվրոպական հարևանության նոր քաղաքականությանն ընդառաջ»

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031