Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարիքը» փնտրելիս

Մարտ 05,2015 10:09

Ամերիկացի հայտնի հրապարակախոս Դենիս Փրեյգերը խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմը, որն ըստ արժանվույն չի գնահատում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պայքարը «չարիքի» դեմ: Ընդ որում, «չարիք» ասելով՝ նա խառնում է թացը չորի հետ՝ դրա մեջ ներառելով թե՛ «Իսլամական պետությունը», թե՛ Իրանը, որոնք ակնհայտորեն տարբեր բաներ են: Ինչպես հայտնի է, Նեթանյահուն մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ համոզելու այդ երկրի ղեկավարութանը համաձայնության չգալ Իրանի հետ վերջինիս միջուկային ծրագրի վերաբերյալ:

Փրեյգերի կարծիքով` կա օրինաչափություն. նրանք, ովքեր զլանում են չարիքը չարիք անվանել եւ ակտիվորեն չեն պայքարում դրա դեմ, անվանարկում եւ «սխալ են հանում» պայքարողներին: Ի հաստատումն դրա` նա երկու օրինակ է բերում: Երբ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանել էր «չարիքի կայսրություն», ամերիկացի առաջատար թերթերի մեկնաբանները մեղադրել էին այն ժամանակվա նախագահին պարզունակ, սեւ-սպիտակ մտածողության մեջ: Երբ դրանից 20 տարի անց Ջորջ Բուշ կրտսերը «չարիքի առանցք» էր անվանել Իրանը, Իրաքը եւ Հյուսիսային Կորեան, ամերիկյան ազատականների (հեղինակի բնորոշմամբ՝ «ձախակողմյանների») փոխազդեցությունը նույնն էր:

Հեղինակի համակրանքը իր երկրի Հանրապետական կուսակցության հանդեպ ակնհայտ է, եւ, ի դեպ, շատ հավանական է, որ մեկուկես տարի հետո Ամերիկան ընտրի նախագահ հենց այդպիսի հայացքներով: Բայց խոսքն այս դեպքում Փրեյգելի բերած օրինակների մասին է: «Սովետի» նկատմամբ որեւէ ջերմ զգացում չունեմ, բայց արդյոք այդ երկրի արագ եւ չմտածված կազմաքանդումը միայն օգո՞ւտ է բերել աշխարհին, այդ թվում՝ Ամերիկային: Էլ մեր մասին՝ չասած: Կամ, մասնավորապես, Իրաքում այսօր ստեղծված վիճակը եւ այդ տարածքում նույն «Իսլամական պետության» գործունեությունն արդյոք աշխարհի եւ ԱՄՆ-ի համար ավելի՞ մեծ վտանգ չի ներկայացնում, քան Սադդամի ռեժիմը: Այնպես որ՝ Փրեյգելի բերած օրինակներն անվիճելի չեն:

Վերջերս հարցազրույց էի վերցրել ուկրաինացի հրապարակախոս Վիտալի Պորտնիկովից: Տպավորությունս այն էր, որ ես խոսում եմ Դմիտրի Կիսելյովի հետ, միայն թե «մինուսի» նշանով: Պուտինյան քարոզչի ամեն երկրորդ բառը Արեւմուտքի հասցեին անեծքներն են, իսկ իմ զրուցակցի «գլխավոր հերոսը» Պուտինն է: Երկու հրապարակախոսներն էլ ունեն «չարիքի կայսրության» մասին հստակ եւ միանշանակ պատկերացում, պարզապես զուտ աշխարհագրորեն այդ կայսրությունը նրանք «տարբեր տեղերում» են տեսնում: Երկուսն էլ ինչ-որ տեղ ճիշտ են՝ ագրեսիվությամբ եւ ցինիզմով այդ «կայսրությունները» կարող են իրար հետ մրցել:

«Ի՞նչ տարբերութուն սպանվածների, որբերի եւ անտունների համար՝ հանուն ինչի են կատարվում կամայականությունները՝ տոտալիտարիզմի՞, թե՞ սուրբ ժողովրդավարության եւ ազատականության»,- հարցնում էր Մահաթմա Գանդին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Իսկ դուք, «ոչ թե տպավորություն ստացեք, եվ մեզ փոխանցեք ձեր ՏՊԱՎՈՐՈԻԹՅՈՒՆԵՐԸ», այլ ՍՏՈՒԳԵՔ հաղորդած ինֆորմացիայի ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆԸ (մասնավորապես, ճիշտ է որ Կրեմլի ոչ արտոնված նկարոլու փորձը 2-3 րոպեից կընդհատվի… և այլն.. լիքը բան ասեց)… Վերլուծեք ասածների տրամաբանությունը և մեզ տվեք ձեր ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՆԸ, որպեսզի մենք էլ ստուգենք ձեր տրամաբանությունը…)))..
    Տպավորությունը՝ ճաշակի նման է, ընկեր չունի..)))..

  2. Seyran says:

    Նեթանյահուն այցելել է իրենց ռազմաբազան՝ԱՄՆ և տիրոջ իրավունքով դրել իր պահանջները:Դե թող Օբաման նրա դեմ գնա՝չի կարող,որովհետև նա չէ որոշում ԱՄՆ-ի քաղաքականությունը,այլ մեզ հայտնի ,,ուժերը,,:Իսկ Իսրաելի շուրջ ստեղծված կրակե օղակը ամբողջական չի լինի,եթե Իրանը դուրս մնա այդ շարքից՝Իսրաելը կիսատ թողած գործեր չի սիրում…

  3. Մարդ says:

    Բոլորի համար էլ հասկանալի է թե ով ում ինչի համար է չարիք անվանում. Իսկ դրա հետեվանքները օգուտ են բերելու աշխարհին թե ոչ, դա լռիվ ուտոպիա է. Այսինքն «հասարակ» մարդու մոտ «սա լավ է» եվ «սա վատ» է ասելով տպավորություն ստեծելը հեշտ է ստացվում եվ այդպիսի մարդիկ կազմում են ընդհանուրի 80 տոկոսը. Հետեվաբար բոլորն էլ դա հասկացել են եվ աշխատում են այդ «էժան եվ որակով» տարբերակով.

  4. Արմեն says:

    Կարծեմ, Նիցշեն է ասել. “չկան փաստեր, կան տպավորություննր”: Սա, մի կողմից: Մյուս կողմից`”լավագույն մտադրություններից է կառուցված դժողքի ճանապարհը”:

    • Արսեն says:

      Տպավորություն..))))).. Որ շատ մարկանց (այդ թվում քաղաքական) լսես՝ «տպավորություն» չես ստսնա… Օրինակ. մեր մոտ կա Մարին Լը Պենը (Ժան-Մարի Լը Պենի աղջիկը՝), որը շաքարային ձայնով և խոհուն աչքերով, դանդաղ, հանգիստ ասում է բաներ, որոնք եթե հանկարծ կիրառվեն՝ երկրի հերը անիծվելու է..))..
      Լևոնին էլ, որ լսում ես տպավորություն ես ստանում ..))).. որ քաղաքական գործիչ է..)))..
      Չես ուզում մարդու տեսքից և խոսելու ձևից «տպավորություն» ստանալ, ասածը՝ տպագիր ձևով կարդա՝ որ չհանդիպես ոչ իր դեմքին, ոչ ինտոնացիային … և վերլուծիր… տես՝ ՒՆՉ ասեց, ոչ թե ԻՆՉՊԵՍ ասեց…
      «Տպավորություն» վաճառում են գովազդային գործակալները, ամեն տեսակի քցողները և ավանտյուրիստները, Սեն-Դենի փողոցում կանգնած աղջիկները… բայց ոչ, երբեք լուրջ թերթի խմբագիրը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031