Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակնդեղը, բողկը եւ մեղրը կբարելավեն մարսողությունը

Մարտ 05,2015 10:30

Մարսողության խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ներառել մի քանի կարեւոր մթերքներ, որոնցից է ճակնդեղը, որը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար հանքանյութեր եւ առանձնանում է սննդարար հատկությամբ: Ճակնդեղը պարունակում է յոդ, կալիում, մագնեզիում, երկաթ, նաեւ վիտամին B, C եւ PP: Բոլոր այդ նյութերը օգնում են մարսողությանը, բարելավում նյութափոխանակությունը: Քանի որ այն հարուստ է բջջանյութերով` կարգավորում է ստամոքսի աշխատանքը եւ օրգանիզմից դուրս է հանում թույները:

Հաջորդ օգտակար մթերքներից է մեղրը, քանի որ այն հարուստ է երկաթով, մագնեզիումով: Այդ իսկ պատճառով մարսողական եւ ստամոքսաաղիքային խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել մեղր: Այս մթերքը առավել օգտակար է, երբ այն օգտագործում եք ուտելուց առաջ՝ 1 թեյի գդալ մեղրը լուծելով 1 բաժակ տաք ջրի մեջ: Խորհուրդ է տրվում մեղրն օգտագործել նաեւ ընկույզի հետ, որը ոչ միայն բարելավում է մարսողությունը, այլեւ կարգավորում է լյարդ-երիկամի աշխատանքը:

Կաթնամթերքը նույնպես սննդակարգում կարեւոր տեղ պետք է զբաղեցնի: Բացի այն, որ նրանում մեծ քանակությամբ սպիտակուցներ կան, պարունակում է նաեւ օգտակար բակտերիաներ եւ խմորիչ, ամինաթթուներ եւ հանքանյութեր: Մարսողական խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես մածուն:

Բողկը եւս առանձնանում է իր դյուրամարսությամբ: Այն պարունակում է եթերային կծու յուղ, որը նույնպես լավ յուրացվում է օրգանիզմում: Բողկը այն կարեւոր մթերքներից է, որը բարելավում է մարսողությունը եւ կարգավորում նյութափոխանակությունը: Շատ օգտակար է հատկապես այն մարդկանց համար, որոնք ճարպակալման խնդիրներ ունեն, քանի որ այն խթանում է ստամոքսահյութի արտադրությանը եւ օրգանիզմից դուրս է հանում ավելորդ խոլեստերինը:

Բայց, որքան էլ բողկը «աչքի ընկնի» իր օգտակար հատկությամբ, այնուամենայնիվ, ունի հակացուցումներ՝ լյարդ-երիկամային, ստամոքս-աղիքային տրակտի՝ գաստրիտ եւ այլ նմանօրինակ հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031