2014թ. դեկտեմբերի 12-ին ծնվել են «Համերաշխություն» հասարակական-քաղաքական շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանի զույգ տղաները: Դավիթ Սահակյանի ընտանիքում մինչ այդ 2 անգամ զույգ տղաներ են ծնվել: Նրա ավագ տղաները՝ Արծրունին եւ Սահակը յոթուկես տարեկան են, Նորիկն ու Սարգիսը՝ 4 տարեկան: Նրա բոլոր զավակները ծնվել են կեսարյան հատումով: Դավիթը 39, իսկ նրա կինը՝ Նաիրա Բաղդասարյանը 30 տարեկան է:
Գործազուրկ , բարձրագույն կրթությամբ իրավաբան Դավիթ Սահակյանը ակնկալում է պետության աջակցությունը, որպեսզի իր բազմանդամ ընտանիքը Իջեւան քաղաքում բնակարան ունենա: Դավիթը զայրանում է, որ ինքը 6 տղա է մեծացնելով՝ երեխաներին սննդով, հագուստով ապահովելու, բազմանդամ ընտանիքի էլեկտրաէներգիայի,բնական գազի ծախսերը հոգալու համար մեծ դժվարություններ է կրում, իսկ պետական բյուջեի միջոցներով, սեփականության իրավունքով բնակարաններ են ստացել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ոսկան Սարգսյան
https://www.aravot.am/2015/02/12/541046/
Վարդան Ղալումյանը շատ լավ քաղաքապետ է և պետական բարձրաստիճան պաշտոնյաին բնակարան հատկացնելը նրան ստիպել է մարզպետ Արմեն Ղալումյանը:
Ամոթ է երկրին, որ 6 տղա մեծացնող ընտանիքը բնակարան չունի…