Aravot.am-ի տեղեկություններով այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ փոխհրաձգության արդյունքում մահացած երեք քաղաքացին էլ նախկինում դատապարտվածներ են: Թե ինչի շուրջ են վիճել դեռ հայտնի չէ:
Այս պահին արդեն հայտնի է երեք քաղաքացու ինքնությունը՝ Մեսրոպ Մելիքյանը, որը մահացել է տեղում, «Երրորդմասցի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Ղազարյանը եւ մյուսը Դրաստամատ Թադեւոսյանը՝ հայտնի է Դերո անունով։
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում չհերքեց, բայց եւ չհաստատեց զոհվածների՝ նախկին դատապարտյալ լինելը, ասաց՝ իրավասու չէ պատասխանել այդ հարցերին:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։59-ին ոտիկանությունը ահազանգ էր ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցների մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, նրանք «Էրեբունի» ԲԿ են հասել արդեն մահացած։
Կարդացեք նաև
Դեպքի մանրամասներ դեռ չեն հաղորդվում, նախնական տեղեկություններով, մի խումբ մարդկանց վիճաբանության արդյունքում փոխհրաձգություն է սկսվել, կա երեք զոհ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ